Հայաստանում իրադրության դրամատիզմն արդեն ավելի բարձր է, քան եղել է, ասենք, 1996 թ., երբ Տեր-Պետրոսյանն ու նրա գործակիցները պետական հեղաշրջում կատարեցին, իսկ հետո զորքեր մտցրին խաղաղ Երևան։ Եվ ավելի բարձր է, քան 1998 թ. ձմռանը, երբ ՀՀՇ-ի վարչակարգի ներսի հայրենասեր մարդիկ, գիտակցելով պանթուրքիզմի օգտին կատարվող զիջումների բոլոր վտանգները, ոտքի կանգնեցին ու հարկադրեցին Տեր-Պետրոսյանին, որ իր կամքով հրաժարական տա։ Մի՞թե պարզ չէ, թե ինչու է իրադրությունն ավելի դրամատիկ։ Բացատրենք. և՛ 1996-ին, և՛ 1998-ին Հայաստանն ու Արցախը պատերազմում հաղթածներ էին, չնայած այն բոլոր «մինուսներին», ու «պլյուսներին», որոնք իրենց մասին մշտապես հիշեցնում էին Հայաստանի և Արցախի ներքին կյանքում, չնայած այն բանին, որ երկու հանրապետությունն էլ ավերակների մեջ էին, տնտեսությունը մեռած էր...
Այժմ և՛ Հայաստանի, և՛ Արցախի մնացորդների հասարակությունն անգամ մաշկով է իրեն զգում դավաճանված ու վաճառված։ Հիմա 2020 թվականն է, և տնտեսությունն առաջվա պես մեռած է, կամ՝ կիսամեռ։ Բայց մենք ողջ ազգով, «շնորհիվ» դավաճանների, հիմա պատերազմում պարտվածներ ենք։ Բայց՝ միլիոն տոկոսով. ճիշտ է Ռոբերտ Քոչարյանը։ Բանա՛կը չի տանուլ տվել պատերազմը։ Մեր ԶՈՒ-ն հինգ բանակային կորպուս ունի։ Առայժմ խոսում ենք միայն ցամաքային ուժերի մասին, առանց մոտորավորված բրիգադների և այլ ստորաբաժանումների։ Եվ ի՞նչ։ Որևէ մեկը կապացուցի՞ հասարակությանը, որ Արցախի դեմ ագրեսիան սկսվելուց հետո գոնե մեկ բանակային կորպուս լրիվ կազմով տեղափոխվել է Արցախ։ Համոզված չենք։ Էլ ի՞նչ ասենք Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հայտարարության մասին, որ պատերազմի արդեն երրորդ օրը Փաշինյանը հրամայել է այլևս չհամալրել այն ուժերը, որոնք պատերազմի դաշտում էին կամ նոր-նոր էին ուղարկվում Արցախ... Որպեսզի հարցեր չլինեն սույն հոդվածի հեղինակին կամ «Իրատես» թերթին, այն անձանց, ովքեր «հարաբերություններ պարզելու» ցանկություն կունենան, առաջարկում ենք դիմել անմիջականորեն գեներալ Հակոբյանին։ Նա ունի Փաշինյանի համապատասխան հրամանի ձայնագրությունը։ Ի դեպ, դա հենց այն պահն է, որից սկսվել է դավաճանությունը, որովհետև, եթե երկրի ղեկավարը սպաներին հնարավորություն չի տալիս համալրելու զորքերի թվակազմը, ապա... Դա նշանակում է, որ պատերազմի երրորդ օրը Փաշինյանն արդեն գիտեր, որ մտադիր չէ, ինչպես հարկն է, կռվելու թուրքերի դեմ։
Եվ մեր ժողովու՛րդը չի տանուլ տվել պատերազմը։ Պահեստի հազարավոր զինվորականներ այդպես էլ զանգ չստացան զինկոմիսարիատներից, չնայած տուն ուղարկելիս նրանց ասել էին. «Կզանգենք, կկանչենք»։ Ղրիմցի հայ կամավորականներին ընդհանրապես չընդունեցին՝ միանգամից մերժեցին։ Ով գիտե, թե ինչքան «մերժումներ է բաժանել» Փաշինյանը (իսկ նրա հուշումով՝ հավանաբար նաև Արայիկ Հարությունյանը) այլ երկրների հայերին։ Ինչո՞վ և ինչպե՞ս է նա խանգարել Իրանի կամ ՌԴ-ի պլաններին, որ նրանք Արցախում սիրիացի թուրքոման ահաբեկիչների դեմ գործողություններ սկսեն... Պատկերացրեք այսպիսի վիճակ. Փաշինյանը (և ոչ թե Արայիկ Հարությունյանը) Թեհրանին ու Մոսկվային պաշտոնապես օգնության է կանչում՝ կրկնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական քայլը։ Համոզված ենք, որ այդ դեպքում Իրանն ու Ռուսաստանն անտարբեր չէին նայի և սպասի, թե՝ նայենք, թե դրանից ինչ դուրս կգա։
Բայց դավաճան Փաշինյանը գերադասեց շարունակել իր «առաքելությունը»՝ նվաստացնել Հայաստանը, Արցախը, հայ ազգը։ Նրա փոխարեն Ռուսաստանին և Իրանին ուղերձ հղեց նրա դրածո Արայիկ Հարությունյանը։ ՌԴ-ն ու Իրանը չէին կարող պաշտոնապես պատասխանել, առավել ևս միջպետական համաձայնագրեր կնքել մի երկրի հետ, որը մինչ այդ իրենք պաշտոնապես չեն ճանաչել։ Չէ՞ որ Իրանի և Ռուսաստանի զորքերը Սիրիայում են գտնվում հենց Սիրիայի իշխանությունների հրավերով, ոչ թե «անձնական նախաձեռնությամբ»։ Թրքամետ ահաբեկիչների դեմ համատեղ պատերազմելու համար ռուսներին և իրանցիներին կանչելու պարտավոր էր Փաշինյանը, ոչ թե Արայիկ Հարությունյանը։ Իջևանցի դավաճանն ակնհայտորեն ուզում էր հետագայում խուսափել այն մեղադրանքներից, թե ինքն արտատարածաշրջանային ուժերի դրածո է և հնարավոր ամեն ինչ արել է, որ Թուրքիան միջամտի, իսկ Ռուսաստանն ու Իրանը մնան «դիտորդի» դերում։ Եվ բացահայտ է, որ պարտությունից հետո (Երևանի դավաճանության պատճառով, քանի որ «ժողովրդական վարչապետը» պատերազմի երրորդ օրը հրամայել էր այլևս չհամալրել Արցախ ուղարկված ուժերը) նա կդիմեր ամերիկյան «տարբերակին», որ Արցախի օկուպացիայի համար ինչ-որ «ՆԱՏՕ-ական զորակազմ» ուղարկեն։ Չէ՞ որ ամերիկացիները խոսում էին Արցախի համար «սկանդինավյան երկրների» զորքերի մասին։ Հո դատարկ տեղը չէին խոսում. ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր սիրելի Իլհամ Ալիևը վարագույրի հետևում համաձայնել են ՆԱՏՕ-ի զորքերով Արցախն օկուպացնելու ամերիկյան ծրագրին։ Իսկ դա ոչ Իրանը, ոչ ՌԴ-ն չէին կարող թույլ տալ։ Պատերազմի գոտում առանց այդ էլ արդեն կային ՆԱՏՕ-ի զորքեր՝ ի դեմս Թուրքիայի զինվորականների։ Արցախը դարձնել ՆԱՏՕ-ի բազա՞։ Փաշինյան. դու լրջորեն մտածե՞լ ես, որ դա քեզ ու Ալիևին կհաջողվի։ Այ թե տխմար եք։ Ալիևի «պոչ խաղացնելը» հասկանալի է. դավադրության արդյունքում նա ստացավ այն ամենը, ինչ ուզում էր ցանկացած սցենարի դեպքում։ Իսկ դու՛ ի՞նչ ստացար, ա՛յ Փաշինյան, բացի ժողովրդի օրեցօր աճող ատելությունից քո, զինակիցներիդ և ընտանիքիդ հանդեպ։ Փո՞ղ։ Իսկ ինչքա՞ն, եթե գաղտնիք չէ։ Խոստովանիր քո «սիրելի ժողովրդին», կյանքում գոնե մի անգամ տղամարդ եղիր, կարևոր չէ, թե ինչ ազգի։
Պարտություն են կրել անձամբ Փաշինյանը և իր «քայլարածները»։ Եվ ինչքան շուտ պարտվողականները գիտակցեն իրենց մեղքն ու խաղաղ կերպով հեռանան անէություն, այնքան շատ կլինեն վերածննդի մեր հնարավորությունները։ Դեկտեմբերի 5-ին շատերի գիտակցության մեջ բեկում եղավ. Հայաստանի արդեն մի շարք համայնքներ միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Մասնավորապես, համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը. Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և ավագանու անդամները, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և ավագանու անդամները, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը և ավագանու անդամները, Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և ավագանու անդամները, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը և ավագանու անդամները, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը և ավագանու անդամները, Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը և ավագանու անդամները։ Կոտայքի մարզի Քասախ գյուղի համայնքը և Աբովյանի ավագանու անդամները նույնպես կողմ են պարտվողականների հրաժարականին։ Բոլորից ճիշտ և կոշտ իր հայտարարությունում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը. «Հայաստանին ու Արցախին աղետ է սպառնում. մենք աղետի եզրին ենք, Սյունիքը վտանգի տակ է... Դա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ Հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության հարց է»։ Փաշինյան և «քայլարածներ», դա այն ժողովրդի ձայնն է, որին դուք շփոթեցրել եք 2018 թ. ու, երևում է, ուժեղ ատում եք 2020 թվականին...
Փաշինյանի և «քայլարածների» պարտության հետևանքներն արդեն առկա են։ Մեզնից գողանում են եկեղեցիներն ու տաճարները։ Դադիվանքում թուրքերն արդեն քարոզիչ են նշանակել ոմն Ռաֆիկ Դանաքարիի, որը «Աղվանա-ուդիական քրիստոնեա-ուղղափառ համայնք» հասարակական կազմակերպության փոխնախագահն է։ Այդ մասին հայտնել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա, վերոհիշյալ կազմակերպությունը ևս մեկ արհեստական կառույց է, ինչը երևում է հենց անվանումից, և ստեղծվել է բացառապես հակահայկական քարոզչության նպատակով, ու ոչ ոք ոչ մի կապ չունի եկեղեցական գործերի հետ։ «Ադրբեջանական ուդիական համայնքն ավանդաբար եղել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդը։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ ժամանակին Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի 2-րդն այդ համայնքը չի ընդունել Ռուսական ուղղափառ եկեղեցու կազմ։ Հետևաբար խոսք չի կարող լինել աղվանա-ուդիական քրիստոնեա-ուղղափառ եկեղեցու» գոյության մասին։ Նման եկեղեցի պարզապես չկա, իսկ Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչը պետք է հստակ բացատրի, թե ինքը որ քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչն է, ինչ իրավունքով, ինչ և ում է քարոզելու նշանավոր հայկական սրբավայրում»,- ասել է նա։ Մի՞թե պարզ չէ, Ոսկանյան։ Ոչ մի իրավունքով։ Պարզապես հայ ժողովրդին պարտադրվում է եկեղեցիների բռնազավթման իրավիճակ։ Նայեք, թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում. նոր հիմնադրված «ՈՒղղափառ ուկրաինական եկեղեցին (ՈՒղՈՒկե), որի համար հրեա Պորոշենկո-Վալցմանը խոշոր կաշառքով ինքնավարության իրավունք է գնել կեղծ հույն, անցյալում թուրքական բանակի սպա, Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսից, տարիներ շարունակ գրավում ու պղծում է Մոսկովյան պատրիարքության «ՈՒկրաինական ուղղափառ եկեղեցու» (ՈՒկՈՒղԵ) եկեղեցիները։ Եվ թուրքին (էլ ի՞նչ ուդի. հստակ երևում է, որ նա կովկասյան թաթարների պետանվտանգության աշխատակից է) Դադիվանք ուղարկելը հայկական եկեղեցու գրավում և պղծում է։ Հասկանալի՞ է, թե ինչու են լռում Երևանում ու Ստեփանակերտում։ Ես չեմ հասկանում միայն, թե ինչու են լռում Գարեգին Բ կաթողիկոսը և այլ երկրների հայ եկեղեցու արքեպիսկոպոսները...
Իշխանափոխության ու, չեմ վախենում ասելուց, Փաշինյանի և պարտությանը գործակից այլ անձանց ձերբակալման հարցն ամենահրատապ օրակարգն է։ Ի՞նչ և ինչպե՞ս է ընթանալու, չենք կանխատեսի։ Բերենք երկար տարիներ Փաշինյանի հետ կողք կողքի աշխատած մարդու վկայությունը։ Դեկտեմբերի 7-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, բնութագրելով ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Հայաստանը հայտնվել է տարածքային ամբողջականությունը կորցնելու վտանգի առաջ։ «Մեր երկրի սահմանները ճշտվում են GPS-ի միջոցով։ Արցախը հանձնած մարդը (խոսքը Փաշինյանի մասին է-Ս. Շ.) պնդում է, որ մենք պետք է վերադառնանք Խորհրդային Հայաստանի սահմաններին։ Բայց դա կեղծիք է, ինչը հաստատում են ԳԱԱ-ի մասնագետները։ ԽՍՀՄ-ի տրոհումից հետո սահմանները չեն ճշտվել, եղել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի մի քանի քարտեզներ։ Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ իշխանությունները ճշմարտությունն են ասում, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ ադրբեջանական կողմը չի վերադարձնում Արծվաշենը, որը գտնվում էր Խորհրդային Հայաստանի կազմում»,- վրդովվել է նա։ Ապա ընդգծել է, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե երկրի ղեկին այլ մարդիկ լինեին, և համոզված է, որ 2,5 տարի իշխող խավը իշխանությունը պահում է կեղծ իրականության և հասարակությունը պառակտելու շնորհիվ։ Զոհրաբյանը նշել է, որ Հայաստանի պաշարները բավական էին միայն 1 շաբաթ պատերազմելու համար, սակայն հայ զինվորականների արիության շնորհիվ հաջողվեց դիմանալ 44 օր։ «Այդ ամենը պարզվում է հիմա, իսկ անցած ժամանակաշրջանում իշխանությունները մեզ հայտարարում էին. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Եվ մենք հավատում էինք, որ անցած 2,5 տարում ձեռք է բերվել ռազմական տեխնիկա, որը թույլ կտա դա իրականացնել»,- նշել է պատգամավորուհին։
Գործող վարչապետը չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, չի կարող լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, որովհետև ծիծաղելի է դարձել ու հակառակորդի հետ չի կարող խոսել հավասարի պես։ Արցախում փլված շինությունների վերականգնմամբ, գերիների վերադարձի հարցով այսօր զբաղվում է Ռուսաստանը, Հայաստանն այդ գործընթացներին փաստացի չի մասնակցում։ Զոհրաբյանը նշել է, որ իրավիճակից դուրս գալու միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է, բայց հավելել է խիստ կարևոր միտք. «Հավատու՞մ եմ արդյոք ես, որ նա կամավոր հրաժարական կտա։ Ո՛չ։ Որպես Փաշինյանի հետ երկար տարիներ աշխատած մարդ՝ կարող եմ ասել, որ նա չի գնա առանց քաղաքացիական բախումներ հրահրելու»։
Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է։ Նա լռում է Սյունիքի ու Գեղարքունիքի կոնկրետ խնդիրների մասին, չի ասում, որ «խորհրդային կովկասաթաթարստանն ապօրինի երևույթ է, որ Թուրքիան ներկա է «կովկասաթաթարստանում (Ալիևն արդեն տեղ է ընտրել թուրք զինծառայողների համար հենց Արցախում՝ Ակնա քաղաքում)։ Բայց գոնե լավ է, որ գտնվում են մարդիկ, ովքեր խոսում են Արցախում թուրքական ռազմական ներկայության մասին։ «Թուրքիան, որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հիմնական նախաձեռնող ու ոգևորող, այսօր էլ շարունակում է տարածաշրջանի համար կործանիչ քաղաքականություն վարել»,- դեկտեմբերի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ համատեղ մամուլի կոնֆերանսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Ըստ նրա, դա միջազգային հանրությանն ստիպում է գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ հարկադրելու համար Թուրքիային, որ խուսափի ցանկացած գործողություններից, որոնք կարող են ավելի սրել իրադրությունը։ «Թուրքիան պետք է իր զինված ստորաբաժանումներն ու իրեն միացած ահաբեկչական խմբավորումները հանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից։ Առայժմ հստակ նշաններ չկան օտարերկրացի զինյալներին հանելու մասին։ Հակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի պլանների մասին՝ զինյալ ահաբեկիչների ու վարձկանների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու և նրանց Արցախի օկուպացված շրջաններում բնակեցնելու վերաբերյալ»,- ասել է Այվազյանը։ Իսկ ինչու՞ ես դու լռում այդ մասին, Փաշինյան։ Գնա, քո սիրելի Արևմուտքից պահանջիր, որ միանա ու ճնշում գործադրի Անկարայի վրա։ Թե՞ քո «դուխով» արտահայտությունը միայն գլխարկի վրա է, իսկ ներսում ոչ մի ուժ և արիություն չկա։ Եթե՝ «Ոչ», ապա գնա, հավերժ մնաս բարով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ